երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Միխայիլ Բոչարնիկովն ավարտել է առաքելությունն Ադրբեջանում ՌԴ դեսպանի պաշտոնում

Միխայիլ Բոչարնիկովն ավարտել է առաքելությունն Ադրբեջանում ՌԴ դեսպանի պաշտոնում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայիլ Բոչարնիկովին՝ վերջինի դիվանագիտական առաքելության ավարտման առիթով։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով հանրապետության ԱԳՆ-ին, «հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են արդյունավետ համագործակցությունն Ադրբեջանի եւ ՌԴ-ի միջեւ, դրա զարգացման հեռանկարները։

Ընդգծվել է հարաբերությունների դինամիկ զարգացումը։ Ջեյհուն Բայրամովը երախտագիտություն է հայտնել Միխայիլ Բոչարնիկովին ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի, ծագող հարցերի արդյունավետ լուծման համար, հաջողություններ է ցանկացել նրա հետագա գործունեությունում։

Միխայիլ Բոչարնիկովն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել բարեկամության եւ համագործակցության վերաբերմունքի համար, որն իր նկատմամբ դրսեւորվել է Ադրբեջանում աշխատելու ընթացքում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ կապված երկկողմ հարաբերությունների հետ»։

  • Կիսվել: