Միջուկային ապոկալիպսիսի ռիսկն այժմ առավելագույնն է վերջին 60 տարվա ընթացքում․ Բայդեն
Միջուկային ապոկալիպսիսի ռիսկն այժմ առավելագույնն է 1962 թվականի Կարիբյան ճգնաժամից ի վեր, կարծում է Ջո Բայդենը: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը չի կատակում, երբ սպառնում Է միջուկային զենքով, քանի որ «նրա զինված ուժերը, կարելի է ասել, զգալիորեն հետ են մնում»:
«Ես չեմ կարծում, որ հնարավորություն կա հեշտությամբ կիրառել մարտավարական միջուկային զենք և չավարտել Արմագեդոնը»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը դիվանագիտական ելք է փնտրում իրավիճակից։



