շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Չի կարելի թույլ տալ, որ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահի ընտրություններում. Բայդեն

Չի կարելի թույլ տալ, որ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահի ընտրություններում. Բայդեն

Ջո Բայդենը հայտարարել է՝ վստահ չէ, որ կառաջադրվեր ԱՄՆ նախագահի ընտրություններում, եթե Դոնալդ Թրամփը չառաջադրվեր: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ Թրամփը հաղթի, քանի որ վերջինս, ըստ Բայդենի, վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար:

Ավելի ուշ՝ լրագրողների հարցին՝ արդյոք նա դուրս կգա ընտրապայքարից, եթե Թրամփը հրաժարվի մասնակցել ընտրություններին՝ Բայդենը պատասխանել է՝ ո՛չ հիմա:

ԱՄՆ նախագահի ընտրությունը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերին։ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում վերընտրվելու ցանկության մասին Բայդենը հայտարարել է ապրիլին, Թրամփը՝ 2022 թվականի նոյեմբերին։

  • Կիսվել: