շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միջազգային ծովային զորավարժություններ՝ Լիտվայում

Միջազգային ծովային զորավարժություններ՝ Լիտվայում

Լիտվայում այսօր մեկնարկել են Audros smūgis միջազգային ծովային զորավարժությունները, որոնց մի մասը տեղի կունենա Կլայպեդա նավահանգստի տարածքում և Բալթիկ ծովի լողափերի շրջանում, հայտնել է հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ընթացիկ տարում Լիտվայում խոշորագույն ծովային զորավարժությունները տեղի կունենան հունիսի 5-ից մինչև11-ը Բալթիկ ծովում՝ Լիտվայի տարածքային ջրերում, ինչպես նաև Կուրշսկի ծովածոցում, Կլայպեդայի պետական ծովային նավահանգստի ջրատարածքում և Նիմերսետեի լողափի շրջանում՛՛:

Զորավարժություններին մասնակցող Իտալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Պորտուգալիայի և Ռումինիայի ռազմածովային ուժերի նավերը պետք է մշակեն ականների որոնման և վնասազերծման, հիբրիդային սպառնալիքներից, ինչպես նաև վերջրյա, ստորջրյա և օդային սպառնալիքներից պաշտպանության և նավահանգստի պաշտպանության միջոցներ:

Հրամանատարությունից նշել են՝ ՛՛կիրականացվի նաև ծովից դեսանտի իջեցման գործողություն՛՛:

 

  • Կիսվել: