«Միջազգային հանրությունը պետք է ասի «STOP» իսրայելական բանդիտիզմին»․ Էրդողան
Իսրայելի հարձակումները Թուրքիայի հարևան Իրանի վրա ակնհայտ սադրանք են, որը անտեսում է միջազգային իրավունքը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածները, հաղորդում է Anadolu-ն։
«Միջազգային հանրությունը պետք է ասի STOP իսրայելական բանդիտիզմին, որն ուղղված է տարածաշրջանում և աշխարհում կայունությունը խաթարելուն։ Իր անխոհեմ, ագրեսիվ և անօրինական գործողություններով Նեթանյահուի վարչակազմը փորձում է տարածաշրջանը և աշխարհը ներքաշել աղետի մեջ», - հավելել է Էրդողանը։