շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միգրանտներին կարող են զրկվել ՌԴ-ի քաղաքացիությունից՝ ազգային անվտանգության սպառնալիքի դեպքում

Միգրանտներին կարող են զրկվել ՌԴ-ի քաղաքացիությունից՝ ազգային անվտանգության սպառնալիքի դեպքում

Ռուսաստանի ՆԳՆ-ն սատարել է «Քաղաքացիության մասին» օրինագծի փոփոխությանը, որը նախատեսում է ձեռք բերված քաղաքացիությունից զրկում՝ ազգային անվտանգության սպառնալիքի դեպքում։ Այս մասին Պետդումայի կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ ՆԳՆ Միգրացիայի հարցերով գլխավոր վարչության ղեկավար Վալենտինա Կազակովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ փոփոխությունը համաձայնեցված է նախագահի աշխատակազմի եւ Անվտանգության դաշնային ծառայության հետ։

Կազակովան հիշեցրել է, որ քաղաքացիությունը ստանալու դեպքում երդում է տրվում, մարդը պարտավորվում է հետեւել օրենսդրությանը, սիրել Ռուսաստանը, ինչպես նաեւ խոստանում է սպառնալիք չստեղծել ազգային անվտանգության համար։

ՆԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ պետությունն իրավունք ունի ինչպես տալու Ռուսաստանի քաղաքացիություն, այնպես էլ զրկելու դրանից։ Սակայն քաղաքացին իրավունք կունենա բողոքարկել դատարանում որոշումը։

  • Կիսվել: