շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի բողոքները

ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի բողոքները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է առել Հայաստանի եւ Ադրբեջանի բողոքները միմյանց նկատմամբ ՝ մարդու իրավունքների խախտման մեղադրանքներով։ Այս մասին ասված է ատյանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է Ria.ru-ն։

"Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պալատը, որին փոխանցվել են "Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի" և "Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի" միջպետական բողոքները, զիջել է (փոխանցել խմբ․) բողոքները դատարանի Մեծ պալատի իրավասությանը", - ասվում է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: