երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Microsoft-ն ընդմիշտ փակում է իր հայտնի Internet Explorer բրաուզերը

Microsoft-ն ընդմիշտ փակում է իր հայտնի Internet Explorer բրաուզերը

Հունիսի 15-ից Internet Explorer-ը կհեռացվի համակարգիչներից:

Microsoft-ն այս մասին հայտարարել էր մեկ տարի առաջ, գրում է News.am-ը։
 
27 տարի ծառայելուց հետո ամենահայտնի բրաուզերն ապրում է իր վերջին րոպեները, քանի որ ամերիկյան ընկերությունը որոշել է դադարեցնել տեխնիկական աջակցությունը՝ օգտատերերին դրդելով օգտագործել իր նոր բրաուզերը: «Windows 10-ում Internet Explorer-ի ապագան Microsoft Edge-ն է: Microsoft Edge-ը ոչ միայն ավելի արագ, ավելի ապահով եւ ժամանակակից է, քան Internet Explorer-ը, այլ նաեւ կարողանում է լուծել հիմնական խնդիրը՝ համատեղելիությունը հին, հնացած կայքերի եւ հավելվածների հետ»,- պարզաբանել են ամերիկյան ընկերությունում:

  • Կիսվել: