ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Միասին կդիմակայենք արտաքին սպառնալիքներին․Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին անկախության օրվա առթիվ

Միասին կդիմակայենք արտաքին սպառնալիքներին․Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին անկախության օրվա առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա կապակցությամբ, հաղորդում է Կրեմլը

«Այս տոնը հատուկ նշանակություն ունի ոչ միայն բելառուսների, այլև ռուսների համար, քանի որ այն կապված է մեր ընդհանուր պատմության նշանակալի իրադարձության՝ գերմանա-ֆաշիստական զավթիչներից Մինսկի ազատագրման հետ»,-ասվում է Պուտինի ուղերձում։ 

Պուտինն ընդգծել է՝ Մոսկվան և Մինսկը միասին են՝ դիմակայելու արտաքին լուրջ սպառնալիքներին:

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանն ու Բելառուսը կհաղթահարեն բոլոր դժվարությունները միութենական պետության կապերի և ինստիտուտների ամրապնդման շնորհիվ: Նա բելառուս գործընկերոջը մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում:

  • Կիսվել: