ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միացյալ Նահանգները պատրաստ է առաջնորդել համաշխարհային տնտեսությունը․ Բայդեն

Միացյալ Նահանգները պատրաստ է առաջնորդել համաշխարհային տնտեսությունը․ Բայդեն

Միացյալ Նահանգները լավագույնս է պատրաստ առաջնորդելու համաշխարհային տնտեսությունը գալիք մի քանի տարին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի վարչակազմի հետ տնտեսական հարցերով հանդիպման ժամանակ։

«Ինձ համար և մարդկանց մեծամասնության համար պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները ավելի լավ վիճակում է, քան աշխարհի ցանկացած երկիր՝ տարիներ շարունակ առաջնորդելու համաշխարհային տնտեսությունը», - ասել է Բայդենը։
 
Նա վստահություն է հայտնել, որ համաշխարհային մյուս առաջնորդները նույնպես համոզված են այդ հարցում։

  • Կիսվել: