շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մի քանի եգիպտացի սահմանապահներ վիրավորվել են Իսրայելի կողմից իրենց դիրքերի պատահական գնդակոծման պատճառով

Մի քանի եգիպտացի սահմանապահներ վիրավորվել են Իսրայելի կողմից իրենց դիրքերի պատահական գնդակոծման պատճառով

Մի քանի եգիպտացի սահմանապահներ կիրակի օրը թեթև վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ նրանց պատահաբար խոցել են իսրայելական տանկի արկի բեկորները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով եգիպտական բանակին։

Իր հերթին, Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց տանկերից մեկը պատահաբար հարվածել է եգիպտական դիրքերին Գազայի հատվածի հետ սահմանի մոտ։

«Իսրայելի պաշտպանության բանակը ափսոսում է միջադեպի համար, որն այժմ հետաքննության փուլում է», - ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ:

  • Կիսվել: