շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին․ Պուտին

Մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին․ Պուտին

Յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, իրավունք ունի ինքնուրույն ընտրելու իր անվտանգությունն ապահովելու համակարգը, բայց դա չպետք է անի մեկ այլ երկրի հաշվին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես համաձայն եմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն ընտրելու իր անվտանգության համակարգը։ Դա վերաբերում է բոլոր երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային։ Բայց դա նաև նշանակում է, որ մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ երկրի, այս դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության հաշվին»,-նշել է նա:

  • Կիսվել: