կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մի երկրի անվտանգությանը հասնելու ժամանակ չպետք է սպառնալիքներ ստեղծվեն մեկ այլ երկրի համար. Պուտին

Մի երկրի անվտանգությանը հասնելու ժամանակ չպետք է սպառնալիքներ ստեղծվեն մեկ այլ երկրի համար. Պուտին

Ուկրաինան պետք է ապահովի իր անվտանգությունը, բայց ոչ Ռուսաստանի համար սպառնալիքներ ստեղծելու հաշվին: Այս մասին Россия-24-ի եթերում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ցանկացած երկիր իրավունք ունի ապահովելու իր անվտանգությունը և, իհարկե, նա իրավունք ունի ընտրել այս նպատակին հասնելու ճանապարհը, որն իր համար ամենաճիշտն է համարում՛՛:

Պուտինը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար ՛՛կա միայն մեկ սահմանափակում՝ դա կապված է այն բանի հետ, որ մի երկրի անվտանգությանը հասնելու ժամանակ չպետք է սպառնալիքներ ստեղծվեն մեկ այլ երկրի համար:

  • Կիսվել: