«Մեծ յոթնյակի» երկրները Ուկրաինային փոխանցել են ավելի քան 30 միլիարդ եվրո, որը ապահովվել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներով. Դոմբրովսկիս
«Մեծ յոթնյակի» երկրները Ուկրաինային փոխանցել են ավելի քան 30 միլիարդ եվրո, որը ապահովվել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներով։ Այս մասին Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։
Նա հիշեցրել է, որ ԵՄ նախաձեռնությամբ «Մեծ յոթնյակը» 2024 թվականին ընդունել է 45 միլիարդ եվրոյի վարկային գիծ, և հավելել է, որ Ուկրաինան արդեն ստացել է 30,9 միլիարդ եվրո, այդ թվում՝ 18,1 միլիարդ եվրո ԵՄ երկրներից:
ԴոմբրովսկիսըՎարկերի մարումները կշարունակվեն մինչև 2042 թվականը։



