ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեծ Բրիտանիայում COVID-19-ի զոհրի թիվը գերազանցել է 20․000-ը․ The Guardian

Մեծ Բրիտանիայում COVID-19-ի զոհրի թիվը գերազանցել է 20․000-ը․ The Guardian

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վերջին մեկ օրում մահացել է 813 մարդ, տեղեկացնում է The Guardian-ը:

Նշվում է, որ երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսից մահացել է 20.319 մարդ:

Գիտական հարցերով խորհրդատու Պատրիկ Վալանսը մարտի 17-ին հույս էր հայտնել, որ կորոնավիրուսից մահացության ցուցանիշը կհաջողվի 20.000-ից ցածր պահել:

Ապրիլի 25-ի դրությամբ երկրի տարածքում 640.752 թեստավորում է անցկացվել, որից 28.760-ը՝ վերջին մեկ օրում:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 148.377 դեպք է արձանագրվել, որոնցից 127.714-ն ակտիվ վարակակիրներ են:

  • Կիսվել: