կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Մեծ Բրիտանիայի վարչապետը մեկնում է Իսրայել

Մեծ Բրիտանիայի վարչապետը մեկնում է Իսրայել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հինգշաբթի կայցելի Իսրայել՝ կոչ անելով տարածաշրջանի առաջնորդներին «խուսափել մերձավորարևելյան հակամարտության հետագա վտանգավոր սրացումից»:

Սունակը երկօրյա այցը տարածաշրջան կսկսի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Իսահակ Հերցոգի հետ հանդիպումով: Մեծ Բրիտանիայի վարչապետը հինգշաբթի վաղ առավոտյան պետք է ժամանի Իսրայել՝ նախքան մի շարք այլ տարածաշրջանային մայրաքաղաքներ մեկնելը:

Տարածաշրջանային շրջագայության կմեկնի նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին և կհանդիպի Եգիպտոսի, Թուրքիայի և Կատարի ղեկավարների հետ։

  • Կիսվել: