ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մեծ Բրիտանիայի վարչապետը կայցելի Թուրքիա

Մեծ Բրիտանիայի վարչապետը կայցելի Թուրքիա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը վաղը՝ հոկտեմբերի 27-ին, պաշտոնական այցով կմեկնի Անկարա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Բուրհանեդդին Դուրանը։

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային արդիական հարցեր, ինչպես նաև թուրք-բրիտանական հարաբերությունները, որոնք հիմնված են սերտ դաշինքի վրա։

  • Կիսվել: