հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեծ Բրիտանիայի վարչապետը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր նախապես չազդարարված այցով ժամանել է Կիև, հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:

Իր հերթին Reuters գործակալությունը հայտնել է, որ Սունակը Կիևում հայտարարել է, որ առաջիկայում Լոնդոնը Ուկրաինային կտրամադրի հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ ՛՛տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան դիմակայել իրանական արտադրության հարվածային անօդչաու թռչող սարքերին՛՛։

 

  • Կիսվել: