շաբաթ, հունվար 18
18 / 1 / 2025
Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջիկա շաբաթներին կայցելի Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջիկա շաբաթներին կայցելի Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն առաջիկա շաբաթներին կայցելի Ուկրաինա, տեղեկացնում է Bloomberg-ը:

Նշվում է, որ նա կքննարկի հրադադարի դեպքում այնտեղ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը: 

Ըստ աղբյուրի՝ Սթարմերի պլանավորած այցի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում դաշնակիցների հետ հանդիպումից հետո՝ չհստակեցնելով, թե երբ է Մեծ Բրիտանիայի վարչապետն այցելելու Ուկրաիանա։ 

  • Կիսվել: