Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ կդառնա Զելենսկիի խորհրդականը. աղբյուր
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ռիշի Սունակը կդառնա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ տնտեսական հարցերով խորհրդականը, տեղեկացնում է The Independent-ը։
Նշվում է, որ նա միացել է նախագահին տնտեսական վերակառուցման հարցերով խորհրդատվական խմբին։
Սունակը կօգնի Ուկրաինային վերականգնել տնտեսությունը, ներգրավել պաշտպանական ներդրումներ և ամրապնդել էներգետիկ դիմադրողականությունը հաջորդ ձմռանից առաջ։


