երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի նախկին վարչապետները ժամանել են Իսրայել. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի նախկին վարչապետները ժամանել են Իսրայել. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի նախկին վարչապետներ Բորիս Ջոնսոնը և Սքոթ Մորիսոնը, այսպես ասած, համերաշխության այցով ժամանել են Իսրայել։ Տեղեկությունը հայտնում է Jerusalem Post թերթը:
 
«Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրալիայի նախկին վարչապետ Սքոթ Մորիսոնն այսօր առավոտյան վայրէջք են կատարել Իսրայելում՝ համերաշխության այց կատարելու նպատակով»,– ասվում է հրապարակման մեջ:
 
Նշվում է, որ Ջոնսոնն ու Մորիսոնը շրջայց են կատարելու Իսրայելի հարավում գտնվող այն բնակավայրերում, որոնց վրա «հոկտեմբերի 7-ին հարձակվել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը»:

  • Կիսվել: