շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 60 մլն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության նոր փաթեթ և 20 մլն ֆունտ ստեռլինգ՝ հակաօդային պաշտպանության համակարգերի համար, հայտաարարել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ փաթեթը կտրամադրվի Ուկրաինայի համար միջազգային հիմնադրամից, որը ղեկավարում է Մեծ Բրիտանիան:

Պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն՝ փաթեթում կներառվեն ժամանակակից անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար:

 

  • Կիսվել: