երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեծ Բրիտանիան Ուկրաինային հրթիռներ կմատակարարի NASAMS ամերիկյան զենիթային կայանքների համար

Մեծ Բրիտանիան Ուկրաինային հրթիռներ կմատակարարի NASAMS ամերիկյան զենիթային կայանքների համար

Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ուկրաինային AMRAAM միջին հեռահարության հրթիռներ կմատակարարի NASAMS զենիթային հրթիռային համալիրների համար, որոնք պլանավորում Է Ուկրաինային հանձնել ԱՄՆ-ը: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հաղորդել Է Sky News-ը: «Այսօր ես թույլատրել եմ AMRAAM զենիթային հրթիռների մատակարարումն Ուկրաինային:

Այդ զենքը կօգնի Ուկրաինային իր երկինքը պաշտպանել գրոհներից եւ ուժեղացնել հակահրթիռային պաշտպանությունը ամերիկյան NASAMS զենիթահրթիռային համալիրների հետ օգտագործմամբ»,-ասվում Է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հայտարարության մեջ:
 

Բրիտանական հակաօդային պաշտպանության հրթիռները, որոնց քանակը, ինչպես ենթադրվում Է, հաշվվում Է երկնիշ թվերով, Ուկրաինային կմատակարարվեն առաջիկա շաբաթներին: Խոսքը AMRAAM հրթիռների վերափոխակի մասին Է, որը նախատեսված Է հենց հակաօդային պաշտպանության համակարգերի համար: Ավելի վաղ Վաշինգտոնը խոստացել Է Ուկրաինային մատակարարել ութ NASAMS զենիթահրթիռային համալիրներ: Առաջին երկուսը պետք Է երկիր հասնեն առաջիկայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: