չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մեծ Բրիտանիան ու Թուրքիան շեշտել են Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունները միջազգայնորեն դատապարտելու կարևորությունը

Մեծ Բրիտանիան ու Թուրքիան շեշտել են Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունները միջազգայնորեն դատապարտելու կարևորությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են  Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները միջազգայնորեն դատապարտելու կարեւորությունը: Այս մասին նշված է հայտարարության մեջ, որը երկու առաջնորդների զրույցի արդյունքում տարածել է Բրիտանիայի վարչապետի գրասենյակը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ինչպես վարչապետը, այնպես էլ նախագահ Էրդողանն ընդգծել են խիստ կարեւորությունը, որ Ռուսաստանը հումանիտար անհապաղ հասանելիություն տրամադրի Ուկրաինայում՛՛:

Նշվում է նաեւ, որ առաջնորդները շեշտել են Ռուսաստանի ՛՛բարբարոսական գործողությունները համընդհանուր դատապարտելու կարեւորությունը՛՛: Նրանք հավանություն են տվել ուղերձին, որով այս շաբաթ ներկայացել էր ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը՝ ի նշան ռուսական ներխուժման դեմ բողոքի:

  • Կիսվել: