չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Մեծ Բրիտանիան ՌԴ-ին հորդորում է վերսկսել սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը

Մեծ Բրիտանիան ՌԴ-ին հորդորում է վերսկսել սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը Ռուսաստանին հորդորել է վերսկսել սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը և հավատարիմ մնալ դրա լիարժեք իրականացմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին տեղեկացրել է, որ դեմ է ՛՛հացահատիկի գործարքի՛՛ երկարաձգմանը։

Կրեմլում դա պատճառաբանել են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։

Պեսկովը նշել է, որ Մոսկվան անմիջապես կվերադառնա սևծովյան համաձայնագրերի իրականացմանը, հենց իրականացվի հացահատիկի գործարքի ռուսական մասը։

 

  • Կիսվել: