Մեծ Բրիտանիան նախատեսվածից շուտ Ուկրաինային է տրամադրել ՀՕՊ հարյուրավոր հրթիռներ
Մեծ Բրիտանիան հակաօդային պաշտպանության հարյուրավոր հրթիռներ է տրամադրել Ուկրաինային՝ նախատեսված ժամկետից հինգ ամիս շուտ։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում՝ Լուկ Փոլարդի՝ Կիև կատարած այցի ընթացքում։
Ըստ կայքի՝ խոսքը LMM թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռների մասին է, որոնք արտադրվում են Մեծ Բրիտանիայի՝ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակում։
Նշվում է, որ այս հրթիռներն օգտագործվում են երկրի օդային տարածքը պաշտպանելու նպատակով։
Բացի դրանից՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նաև հայտարարել է Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին:


