հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը. Լոնդոնում ՌԴ դեսպան

Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը. Լոնդոնում ՌԴ դեսպան

Բրիտանական իշխանությունները ևս մասնակցել են ռուսական նավթային լցանավերի առգրավմանը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը:

Նա այդ գործողությունը բնութագրել է որպես «խուլիգանության ծայրահեղ վտանգավոր դրսևորում»։

Կելինի խոսքով՝ այդ գործընթացը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի։ Նա հստակեցրել է, որ լցանավերից մեկի ձերբակալությունը ֆրանսիական իշխանությունների կողմից իրականացվել է բրիտանական հետախուզական նավերի մասնակցությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերն առգրավել էին Grinch լցանավը Միջերկրական ծովում՝ նավի պատկանելությունը ստուգելու համար:

  • Կիսվել: