երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մեծ Բրիտանիան «Չելսիի» վաճառքից ստացված գումարները չի փոխանցել Ուկրաինային

Մեծ Բրիտանիան «Չելսիի» վաճառքից ստացված գումարները չի փոխանցել Ուկրաինային

Մեծ Բրիտանիան դեռ պետք է Ուկրաինային փոխանցի 2,5 միլիարդ ֆունտ ռուս գործարար Ռոման Աբրամովիչից լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբը գնելու համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Լեո Դոչերտին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։

«Աբրամովիչի բանկային հաշվի միջոցները դեռ սառեցված են։ Կատարվել են վարչական աշխատանքներ, տրվել է լիցենզիա իր հաշիվներով գործարքներ թույլ տալու։ Մենք հուսով ենք, որ սա Ուկրաինային և այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն, օգնելու ճանապարհի միայն սկիզբն է»,- ասել է նա։

  • Կիսվել: