ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԱՊԼ. Մանչեսթեր Սիթին վստահ հաղթանակ տարավ Չելսիի նկատմամբ

ԱՊԼ. Մանչեսթեր Սիթին վստահ հաղթանակ տարավ Չելսիի նկատմամբ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 32-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ, գրում է armsport.am-ը:

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Խոսեպ Գվարդիոլայի սաները երկրորդ կեսում երեք անպատասխան գնդակ ուղարկեցին լոնդոնցիների դարպասը։ 51-րդ րոպեին հաշիվը բացեց Նիկո Օ՛Ռայլին, իսկ ընդամենը վեց րոպե անց Մարկ Գեհին կրկնապատկեց հյուրերի առավելությունը։

Խաղի վերջակետը 68-րդ րոպեին դրեց Ժերեմի Դոկուն՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

​Այս հաղթանակից հետո «քաղաքաբնակները» վաստակեցին 64 միավոր և ամրապնդվեցին մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում՝ առաջատարի հետ պայքարում ունենալով նաև մեկ պահուստային խաղ։ «Չելսին» իր ակտիվում ունի 48 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը։

ԱՊԼ-ի հաջորդ՝ 33-րդ տուրում լոնդոնցիները ապրիլի 18-ին կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ «Մանչեսթեր Սիթին» ապրիլի 19-ին ուժերը կչափի «Արսենալի» հետ։

Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ

  • Կիսվել: