չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Մեծ Բրիտանիան ականազերծման աշխատանքների համար Ադրբեջանին հատկացրել է 500 հազար ֆունտ ստերլինգ

Մեծ Բրիտանիան ականազերծման աշխատանքների համար Ադրբեջանին հատկացրել է 500 հազար ֆունտ ստերլինգ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 500 հազար ֆունտ ստերլինգ է հատկացրել Ադրբեջանում ականազերծման գործողություններին աջակցելու համար։

Ադրբեջանական լրատվամիջովմերի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օուլդը։

«Այդ միջոցներն ուղղված են Ադրբեջանի կարողությունների զարգացմանը ականազերծման ոլորտում և ապահովելու «վերադարձի» անվտանգությունը՝ Ադրբեջանի ականազերծման գործակալության և Ադրբեջանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշենք, որ այդ միջոցներն ուղղվելու են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ականազերծման աշխատանքների համար:

  • Կիսվել: