հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մերոնք այնպես են չեզոքացրել Հասանովին, որ նա Ադրբեջանի վրա մնացել է որպես ծախսատար մարդասպան. փորձագետ

Մերոնք այնպես են չեզոքացրել Հասանովին, որ նա Ադրբեջանի վրա մնացել է որպես ծախսատար մարդասպան. փորձագետ

Սրա վրա Ադրբեջանը միլիոներ էր ծախսել և , իբրև թե , անորսալի մարդասպան դարձրել։ Սակայն 2015թ․-ի մարտի 19-ին մեր տղերքն այնպես են պատժում, որ մինչև հիմա մեր «նվիրած» փամփուշտներով է ման գալիս․․․ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

՛՛Ուլֆաթ հասանով անուն ազգանուն կրող շարքային մարդասպանը ադրբեջանական 052, կամ յաշմա անունը կրող հատուկ ջոկատից է, որտեղ անցել է ծառայության 2003թ․-ից։ Ուղիղ 10 տարի պետությունը այս անձի վրա միլիոներ է ծախսել։ Նրան մարդասպան դարձնելու համար Ադրբեջանը դասընթացների է ուղարկել արտերկիր, այդ թվում Թուրքիա։

Իսկ 2013թ․-ից արդեն անցել է իր հիմնական գործառույթին։ Սակայն հիմնական առաջադրանքի ժամանակ մերոնք այնպես են չեզոքացրել իրեն, որ նա Ադրբեջանի վրա մնացել է կրկին որպես ծախսատար մարդասպան։ Երկարատև բուժում, բարձր թոշակ և այլն։ Սրա նմաններին նաև հուլիսյան մարտերին ենք շարքից հանել ․․․՛՛,-նշել է նա:

 

 

  • Կիսվել: