երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Եթե Ուկրաինան հարձակվի Բելառուսի վրա այնպես, ինչպես հարձակվում է ՌԴ-ի վրա, մենք շատ խnցելի կլինենք․ Լուկաշենկո

Եթե Ուկրաինան հարձակվի Բելառուսի վրա այնպես, ինչպես հարձակվում է ՌԴ-ի վրա, մենք շատ խnցելի կլինենք․ Լուկաշենկո

՛՛Մենք ունենք 500 թիրախ, այո՛, մենք գիտենք, թե որտեղ է Լուկաշենկոն։ Վաղը կհարվածենք հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով՛՛։ Երբ նա ասաց սա, ես լռեցի։ Նույնիսկ բոլորը զարմացան, որ լռեցի։ Ես հասկացա՝ այս մարդը ճնշման տակ էր՝ երիտասարդ, անփորձ, ոչ թե զինվորական։ Միգուցե նրա գլխում ինչ-որ բան այնպես չէր։ Ես լռեցի։ Բայց երբ նրանք սկսեցին սպառնալ ինձ, ես ստիպված էի պատասխանել։ Այս մասին, խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունների վերաբերյալ, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ 

՛՛Նա (նկատի ունի Զելենսկիին-խմբ.) հիանալի հասկանում է, որ Բելառուսից, և հատկապես ինձանից, ռազմական գործողություններ չպետք է սպասել՛՛,-հավելել է Լուկաշենկոն:

՛՛Եթե ​​Ուկրաինան սկսի հարձակվել Բելառուսի վրա այնպես, ինչպես հարձակվում է Ռուսաստանի վրա, մենք շատ խոցելի կլինենք։ Մենք հասկանում ենք սա, և այդ պատճառով էլ չենք ուզում կռվել: Մենք հիանալի հասկանում ենք, որ մեր հիմնական ենթակառուցվածքները հարձակման կենթարկվեն։ Ինչպես հայտարարել են՝ նրանք արդեն իսկ ունեն 500 թիրախ Բելառուսում՛՛,-ընդգծել է Բելառուսի նախագահը:

  • Կիսվել: