ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մերձավոր Արևելքը մի կաթսա է, որը կարող է պայթել ցանկացած պահի․ Բորել

Մերձավոր Արևելքը մի կաթսա է, որը կարող է պայթել ցանկացած պահի․ Բորել

Սիրիայի և Իրաքի տարածքներում Իրանի հետ կապված թիրախներին ԱՄՆ-ի հարվածներից հետո Եվրամիությունը Մերձավոր Արևելքում իրավիճակը գնահատում է կրիտիկական, մտավախություն ունի, որ այն դուրս կգա վերահսկողությունից և դեէսկալացիայի կոչ է անում ։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք միշտ կրկնում ենք, որ Մերձավոր Արևելքը մի կաթսա է, որը կարող է պայթել ցանկացած պահի։ Մենք բոլորին դեէսկալացիայի կոչ ենք անում, մենք կրիտիկական իրավիճակ ենք ապրում», - ասել է Բորելը:

Իր հերթին, ԵՄ-ում նախագահող Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն ասել է, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի բոլորը խուսափեն հակամարտության ընդլայնումից։

ԱՄՆ զինուժը փետրվարի 2-ին ավիահարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում ավելի քան 85 թիրախների, որոնք կապված են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի  և նրան աջակցող զինյալների հետ՝ ի պատասխան անցյալ շաբաթվա վերջին Հորդանանում տեղի ունեցած հարձակման, որի հետևանքով զոհվեցին ԱՄՆ 3 զինծառայողներ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: