Մերցը հայտնել է՝ Գերմանիան տեսանելի ապագայում չի ճանաչի Պաղեստինի պետականությունը
Գերմանիան տեսանելի ապագայում չի ճանաչի Պաղեստինի պետականությունը: Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ հավելելով, որ կարևոր է նախ քայլ առ քայլ իրականացնել խաղաղության ծրագիրը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նեթանյահուն հայտարարել է Գազայի ապածայրահեղականացման անհրաժեշտության մասին՝ հետևելով Գերմանիայի օրինակին:
Մերցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Նեթանյահուն ասել է. «Կա երրորդ փուլ՝ Գազայի ապածայրահեղականացումը, որը շատերը համարում էին անհնար: Բայց դա արվեց Գերմանիայում, դա արվեց Ճապոնիայում, դա արվում է Պարսից ծոցի երկրներում։ Դա կարող է արվել նաև Գազայում»:
Նա նաև նշել է, որ Արևմտյան ափի քաղաքական բռնակցումը մնում է քննարկման առարկա:
Ըստ Նեթանյահուի՝ ակնկալվում է, որ ստատուս քվոն կպահպանվի տեսանելի ապագայում:


