երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Մերցը Բունդեսթագում բավականաչափ ձայներ չի հավաքել կանցլեր ընտրվելու համար

Մերցը Բունդեսթագում բավականաչափ ձայներ չի հավաքել կանցլեր ընտրվելու համար

Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագի քվեարկության առաջին փուլում չի կարողացել հավաքել անհրաժեշտ բացարձակ մեծամասնությունը՝ կանցլեր ընտրվելու համար։ Այս մասին հայտնում է գերմանական Die Zeit թերթը։

«ՔԴՄ առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը ձախողել է քվեարկության առաջին փուլում»,- ասվում է նյութում։

Ըստ հրապարակման՝ քաղաքական գործիչը ստացել է ընդամենը 310 ձայն, մինչդեռ կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ էր 316 ձայն։ Նշվում է, որ Մերցի թեկնածությանը դեմ է քվեարկել 307 պատգամավոր։

  • Կիսվել: