հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մերցը բացառում է Ռուսաստանի վերադարձը «Մեծ ութնյակ»

Մերցը բացառում է Ռուսաստանի վերադարձը «Մեծ ութնյակ»

Ռուսաստանի վերադարձը տնտեսապես զարգացած առաջատար ժողովրդավարությունների խումբ՝ այսպես կոչված «Մեծ յոթնյակ» (G7), անհնար է: Այս մասին Հարավային Աֆրիկայում G20 գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է բոլոր անդամների համաձայնությունը, ինչը չկա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին նմանատիպ կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի G7-ում վերականգնման պայմանները, ինչպես նաև նման քայլի միաձայն աջակցությունը ներկայում բացակայում են:

Նշենք նաև, որ Ուկրաինայի հարցով ամերիկյան և եվրոպական խաղաղության ծրագրերում Ռուսաստանին խումբ հրավիրելու դրույթ է ներառված: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին G8-ից բացառելը սխալ էր անվանել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը G8-ից հեռացվել է 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո՝ Բարաք Օբամայի կառավարման օրոք։ 

  • Կիսվել: