կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մեր քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ Թուրքիա մեկնելուց. Իսրայելի արտգործնախարար

Մեր քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ Թուրքիա մեկնելուց. Իսրայելի արտգործնախարար

Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Թուրքիա այցելություններից, եթե դա կենսական անհրաժեշտություն չէ։

Այս մասին Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հայտարարել է «Եշ Ատիդ» խորհրդարանական խմբակցության նիստում։
 
«Թուրքիայում վերջին շաբաթների իրադարձություններից և Ստամբուլ հանգստանալու մեկնած իսրայելցիների դեմ իրանական ահաբեկչության մի շարք փորձերից հետո իսրայելցիներին կոչ ենք անում չգնալ Ստամբուլ, և եթե կենսական անհրաժեշտություն չունեք, առհասարակ Թուրքիա չթռչել։ Եթե արդեն գտնվում եք Ստամբուլում, հնարավորինս արագ վերադարձեք Իսրայել»,- ասել է Լապիդը։
 
ԱԳՆ ղեկավարը պնդում է, որ արձակուրդ մեկնած իսրայելցիների դեմ ահաբեկչական գործողություններ են նախապատրաստվել։
 
«Դա կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ։ Իրական և անմիջական վտանգ է։ Եթե դուք թռիչք եք ծրագրել դեպի Ստամբուլ, չեղարկե՛ք։ Ոչ մի արձակուրդ ձեր կյանքը և ձեր մտերիմների կյանքը չարժե։ Մենք մշտապես թարմացնում ենք հրահանգները` իրավիճակի գնահատմանը համապատասխան»,- ասել է նախարարը։
 
Լապիդը Թուրքիայի կառավարությանը նաև շնորհակալություն է հայտնել այն ջանքերի համար, որոնք վերջինս գործադրում է Իսրայելի քաղաքացիների կյանքը պաշտպանելու համար։
 
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանման սպային գնդակահարել էին Թեհրանի կենտրոնում։ Դրանից հետո Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին տեղեկացրել էին իրանական բանակի բարձրաստիճան սպայի ոչնչացման մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գնդապետի սպանությունը ահաբեկչություն էր որակել և կոշտ պատասխան խոստացել։

  • Կիսվել: