Մեր ներկայացուցիչները գիտեն՝ ինչպես պաշտպանել Ուկրաինայի ազգային շահերը. Զելենսկի
Մեր ներկայացուցիչները գիտեն, թե ինչպես պաշտպանել Ուկրաինայի ազգային շահերը. և ինչ է անհրաժեշտ՝ կանխելու համար Ռուսաստանի կողմից երրորդ ներխուժումը, Ուկրաինայի վրա ևս մեկ հարձակումը՝ ճիշտ այնպես, ինչպես այն անցյալում բազմիցս հանցագործություններ է կատարել մեր ժողովրդի և այլ ժողովուրդների դեմ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ առաջիկա օրերին Շվեյցարիայում կսկսվեն Ուկրաինայի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների միջև խորհրդակցություններ՝ ապագա խաղաղության համաձայնագրի հնարավոր պարամետրերի վերաբերյալ։
Տեղեկացրել էինք նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ձևավորել է պատվիրակություն՝ մասնակցելու ԱՄՆ-ի և Ուկրաինայի այլ միջազգային գործընկերների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ բանակցություններին: Պատվիրակությունը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում:


