Մեր խնդրածը սառույցի մի կտոր է. Թրամփը՝ Գրենլանդիայի մասին
Դավոսում ընթացող համաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կհիշի, եթե Եվրոպան մերժի Գրենլանդիան զավթելու իր փորձերը, տեղեկացնում է NBC News-ը։
«Մեր խնդրածը սառույցի մի կտոր է՝ աշխարհը պաշտպանելու համար, իսկ նրանք այն մեզ չեն հանձնի։ Մենք երբեք ուրիշ բան չենք խնդրել, և կարող էինք պահել այդ հողակտորը, բայց դա չենք արել»,-ասել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ «Եվրոպան ընտրության հնարավորություն ունի»։
«Դուք կարող եք ասել՝ այո, և մենք շատ շնորհակալ կլինենք, կամ կարող եք ասել՝ ոչ, և մենք կհիշենք, որ ուժեղ և անվտանգ Ամերիկան նշանակում է ուժեղ ՆԱՏՕ, և դա այն պատճառներից մեկն է, որ ես ամեն օր աշխատում եմ այն ուղղությամբ, որպեսզի մեր բանակը շատ հզոր լինի»,- ասել է նա։
Տեսանյութը՝ այստեղ:


