շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Մեր դեսպանին ԱՄՆ ուղարկելու իմաստ չկա». Բելառուսի ԱԳ նախարար

«Մեր դեսպանին ԱՄՆ ուղարկելու իմաստ չկա». Բելառուսի ԱԳ նախարար

Բելառուսն ընտրել է ԱՄՆ-ում դեսպանի թեկնածուին, սակայն նրան չի ուղարկի Վաշինգտոն՝ կապված ամերիկյան պատժամիջոցների հետ:

Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
 
«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, ինչպես ցանկացած այլ պետության, մեզ համար միշտ արդիական են: Ժամանակին մենք զբաղվում էինք Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեսպանի թեկնածուի ընտրությամբ: Ավելին, ուզում եմ ասել, որ մենք ունենք այս թեկնածությունը: Բայց ներկա պայմաններում, իհարկե, անիմաստ է մեր դեսպանին ուղարկել Միացյալ Նահանգներ՝ կապված այս երկրի կողմից Բելառուսի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ»,- նշել է Մակեյը:

  • Կիսվել: