չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Մեքսիկայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 14 զոհ

Մեքսիկայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 14 զոհ

Մեքսիկայի ռազմաօդային ուժերին պատկանող Black Hawk ուղղաթիռն արևմտյան Սինալոա նահանգում կործանվել է, հայտնում են Մեքսիկայի պաշտպանության նախարարությունից:

Նշվում է,  որ ուղղաթիռում գտնվող 15 անձանցից 14-ը մահացել է, մեկին բուժօգնություն է տրամադրվում:
 
Պաշտպանական գերատեսչությունը հետաքննություն է իրականացնում՝ պարզելու վթարի պատճառները:

  • Կիսվել: