շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք թույլ չենք տա պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. Շոլց

Մենք թույլ չենք տա պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելը Ուկրաինա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա Դրեզդենում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես, ասել է. «Մենք թույլ չենք տա պատերազմի սրում, այսինքն՝ պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Ուկրաինական հողում չեն լինի ոչ գերմանացի զինվորականներ, ոչ էլ ՆԱՏՕ-ի զինվորներ, քանի որ հակառակ դեպքում դա վտանգ կբերի։ Եվ ես հավատարիմ եմ մնում դրան»:

 

  • Կիսվել: