երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Մենք շարունակելու ենք աշխարհին պատմել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, Կիպրոսի թուրքերի իրավացի թեզերը. Ֆահրեթթին Ալթուն

Մենք շարունակելու ենք աշխարհին պատմել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, Կիպրոսի թուրքերի իրավացի թեզերը. Ֆահրեթթին Ալթուն

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունը մասնակցել է մայրաքաղաք Անկարայի արվեստի պատկերասրահ-աճուրդի տանը Անկարայի մշակույթի, արվեստի և քաղաքակրթության միության կողմից կազմակերպվեծ «Կիպրոսի փաստերը» խորագրով ցուցահանդեսին, գրում է ermenihaber.am-ը:

Դրան մասնակցել է նաև Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Էրսին Թաթարը։

Ալթունը ցուցահանդեսի ընթացքում հանդես է եկել նաև ելույթով։ Նախ շնորհակալություն հայտնելով Թաթարին մասնակցության համար՝ ասել է, որ դրա շնորհիվ ցուցահանդեսը հնարավոր է ավելի մեծ արձագանքի արժանանա թե՛ միջազգային հանրության և թե՛ իրենց ազգի կողմից։

Ալթունը նաև նշել է, որ Թուրքիան 2024-ի ընթացքում շարունակելու է տարաբնույթ միջոցառումներ կազմակերպել միջազգային հանրությանը Կիպրոսում ծավալված թուրքական շարժման մասին պատմելու համար։

«Կիպրոսի խաղաղության շարժման 50-ամյակին մենք շարունակելու ենք աշխարհին պատմել ՀԿԹՀ-ի, Կիպրոսի թուրքերի իրավացի թեզերը»,-ասել է նա։

 

  • Կիսվել: