երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մենք պետք է ընդունենք ընտրությունների արդյունքները. Քամալա Հարրիս

Մենք պետք է ընդունենք ընտրությունների արդյունքները. Քամալա Հարրիս

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը չորեքշաբթի հրապարակային ելույթում ընդունել է իր պարտությունը նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններում։

«Այս ընտրությունների արդյունքն այն չէ, ինչ մենք ցանկանում էինք, ոչ այն, ինչի համար մենք պայքարում էինք, ոչ այն, ինչի համար մենք քվեարկեցինք», - ասել է Հարիսը, փոխանցում է  ՏԱՍՍ-ը:

Հարրիսը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է օգնել Դոնալդ Թրամփին և նրա թիմին անցումային փուլում և ապահովել իշխանության խաղաղ փոխանցում:

«Մենք պարտավոր ենք ընդունել այս ընտրությունների արդյունքները: Այսօր ավելի վաղ ես խոսեցի նորընտիր նախագահ Թրամփի հետ և շնորհավորեցի նրան հաղթանակի կապակցությամբ: Ես նաև ասացի նրան, որ մենք կօգնենք իրեն և իր թիմին անցումային փուլում և կափահովենք իշխանության խաղաղ փոխանցումը»,- ասել է Հարրիսը:

Հիշեցնենք, որ Քամալա Հարրիսը 2021 թվականի հունվարից զբաղեցնում է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։

  • Կիսվել: