երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին որևէ ռազմական օգնություն ցուցաբերել․ Թոնի Կարդենաս

Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին որևէ ռազմական օգնություն ցուցաբերել․ Թոնի Կարդենաս

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թոնի Կարդենասը  ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատում՝ կրկին դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը։

«Ես ելույթ եմ ունեցել Ներկայացուցիչների պալատում, որպեսզի դատապարտեմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը, որի պատճառով Լեռնային Ղարաբաղում հայերը մնացել են առանց սննդի եւ դեղորայքի ։ Մենք պետք է մարդասիրական օգնություն ուղարկենք և դադարեցնենք Ադրբեջանին որևէ ռազմական օգնություն ցուցաբերելը»,- գրել է կոնգրեսականը թվիթերում։

  • Կիսվել: