շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք պատրաստվում էինք Ղարաբաղյան երկրորդ պատերազմին եւ չենք թաքցրել դա. Ալիեւ

Մենք պատրաստվում էինք Ղարաբաղյան երկրորդ պատերազմին եւ չենք թաքցրել դա. Ալիեւ

Մենք պատրաստվում էինք Ղարաբաղյան երկրորդ պատերազմին եւ չենք թաքցրել դա։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտպանության նախարարության զորամասերից մեկին Մարտական դրոշ հանձնելու արարողության ժամանակ։ Տեղեկացրել է АPA-ն: 

Հիշեցնելով սեփական հայտարարություններն այն մասին, որ «եթե բանակցություններն անարդյունք մնան, մենք ուժ կկիրառենք», Ալիեւն ասել է. «Ցավոք, ոմանք անփույթ վերաբերվեցին իմ խոսքերին։ Հայաստանը եւ նրա օտարերկրյա հովանավորները կարծում էին, որ ընդմիշտ մեր հողերն օկուպացված կպահեն։ Մենք խափանեցինք նրանց նենգ պլանները։ Մենք պատրաստվել էինք պատերազմին, մենք թշնամուն այնպիսի ջախջախիչ հարված հասցրինք, որ նա մինչեւ հիմա չի կարողանում ուշքի գալ»։

  • Կիսվել: