հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
 Ալիեւը զանգահարել է Պուտինին ու ներողություն խնդրել ռուս խաղաղապահների սպանության համար

Ալիեւը զանգահարել է Պուտինին ու ներողություն խնդրել ռուս խաղաղապահների սպանության համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ներողություն է խնդրել և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։
 
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդգծվել է, որ տեղի ունեցածի առավել մանրակրկիտ հետաքննություն կիրականացվի, և բոլոր մեղավորները պատշաճ պատիժ կկրեն։
 
Ադրբեջանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։

  • Կիսվել: