շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք ոչ մի կապ չունենք Դամասկոսին հարվածելու մեջ․ Ջոն Քիրբի

Մենք ոչ մի կապ չունենք Դամասկոսին հարվածելու մեջ․ Ջոն Քիրբի

ԱՄՆ-ն կապ չունի Իսրայելի կողմից Իրանի հյուպատոսությանը հարվածելու հետ: Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անմիջական պատասխանատվություն է կրում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարվածի համար, որի հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալներ։

Լրագրողները խնդրել են Քիրբիին մեկնաբանել այս հայտարարությունը։

«Թույլ տվեք հստակություն մտցնել: Մենք ոչ մի կապ չունենք Դամասկոսին հարվածելու մեջ։ Մենք դրան ոչ մի մասնակցություն չենք ունեցել», - պատասխանել է նա։

  • Կիսվել: