շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
«Մենք նորից կգանք». Վրաստանում  բողոքի ակցիայի մասնակիցները խոստացել են կրկին վերադառնալ

«Մենք նորից կգանք». Վրաստանում բողոքի ակցիայի մասնակիցները խոստացել են կրկին վերադառնալ

Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիան ավարտվել է Եվրամիության եւ Վրաստանի օրհներգերով, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Հանրահավաքի մասնակիցները հեռանում են, իսկ Ռուսթավելի պողոտայի երթևեկությունը դեռևս սահմանափակ է։

«Մենք նորից կգանք» և «Իշխանությունը ժողովրդին» գրությունները ցուցարարները լազերի օգնությամբ ցուցադրեցին Վրաստանի խորհրդարանի շենքի վրա։

Ակցիայի բանախոսներն էին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես նաև չորս հիմնական ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների առաջնորդները։ Զուրաբիշվիլին կոչ է արել հետաքննելու կեղծիքները։ Ընդդիմությունը պահանջում է կրկնել խորհրդարանական ընտրությունները միջազգային ընտրական վարչության ղեկավարությամբ։ Բոլոր չորս կուսակցությունները նաև հաստատել են, որ մտադիր չեն մտնել խորհրդարան և կհրաժարվեն մանդատներից։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 26-ի ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93 տոկոսը, ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների»-ն՝ 11,04%, «Միասնություն՝ ազգային շարժում»-ը՝ 10,17%, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,8%, «Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 7,8%։

Զուրաբիշվիլին վերջին խորհրդարանական ընտրություններն անվանել է տոտալ կեղծիք և «ռուսական հատուկ գործողություն»։

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը կոչ են արել լիարժեք հետաքննելու Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

  • Կիսվել: