կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«Մենք միակարծիք ենք, որ հարկ է վերականգնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության աշխատանքը»․ Քանանի

«Մենք միակարծիք ենք, որ հարկ է վերականգնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության աշխատանքը»․ Քանանի

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասիր Քանանին ճեպարզրույցում ասել է, թե կողմերը միակարծիք են, որ պետք է վերականգնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության աշխատանքը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով բանագնաց Խալավ Խալաֆովի Թեհրան կատարած այցի ընթացքում տեղի են ունեցել կառուցողական բանակցություններ և խորհրդակցություններ։

«Ե՛վ ադրբեջանական, և՛ իրանական կողմերն իրենց տեսակետն են հայտնել Կովկասի և տարածաշրջանի վերջին իրադարձությունների շուրջ, միաձայն կարծիք կա Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսման վերաբերյալ»,- ասել է Քանանին:

Նա հույս է հայտնել, որ դա մոտ ապագայում տեղի կունենա, քանի որ «Իրանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններում առկա է լավ մթնոլորտ»:

  • Կիսվել: